Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ և 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, Գավառ համայնքի ավագանու 13. 01. 2023 թ. արտահերթ նիստի թիվ 2-Ն որոշման պահանջները, հիմք ընդունելով Գավառ համայնքի աշխատակազմի գլխավոր մասնագետ, սոցիալական աշխատողի հատուկ եզրակացությունը առ 30.04. 2024թ. 1․ Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեով նախատեսված 01 բաժնի 6 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4819 տնտեսագիտական հոդվածով նախատեսված /ՀԿ –ներին տրամադրվող/ գումարից 100 000 / մեկ հարյուր հազար / ՀՀ դրամ դրամական աջակցություն տրամադրել ՀՀ ք.Երևան Արցախի պող 10Վ, բն 11 հասցեում գրանցված «Դու մենակ չես» մարդասիրական հասարակական կազմակերպությանը հաշմանդամություն ունեցող երեխաներին դեղորայք, սննունդ և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ ձեռք բերելու նպատակով: |