|
«Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար:
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալվարդ Մանուկյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
15/05/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
31/05/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
2024 թվականի հունիսի 11-ից մինչև 13-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում Գավառի համայնքապետարանը հայտարարում է «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով նկարչական մրցույթ:
Ջերմոցային գազերի զուտ զրոյական կամ նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումները ենթադրում են էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացում և հանածո վառելիքներից կախվածության նվազեցում՝ այդ թվում նաև վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման, ինչպես նաև էներգաարդյունավետության բարձրացման շնորհիվ, դրանով իսկ բարելավելով երկրի էներգետիկ անվտանգությունը և միաժամանակ նվազեցնելով ածխածնի արտանետումները:
Հետևաբար անհրաժեշտ է, որ մրցութային աշխատանքները համահունչ լինեն վերոհիշյալ կարգախոսին՝ անդրադառնալով հետևյալ թեմաներից մեկին կամ մի քանիսին. էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացում, էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործում, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործում, ինչպես նաև էներգախնայողություն, էներգախնայողություն և կանաչ զարգացում: Մրցույթի պայմանները. - Մրցույթին կարող են մասնակցել Գավառ համայնքի բնակիչները (մասնակիցների նախընտրելի խումբ՝ երեխաներ և երիտասարդներ, արվեստի և նկարչական դպրոցների սաներ): - Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել ոչ ավել, քան երկու աշխատանք: - Աշխատանքները կարող են կատարվել ցանկացած նյութի վրա (կտավ, ստվարաթուղթ, նկարչական թուղթ և այլն) և նկարչական ցանկացած տեխնիկայով (յուղաներկ, ջրաներկ, թանաք, գունավոր մատիտներ և այլն): - Մրցույթին մասնակցելու համար նկարի որակյալ լուսանկարը (.jpg ձևաչափով) կամ սքանավորված տարբերակն անհրաժեշտ է ուղարկել sarhakob@gmail.com կամ gavari.hamaynqapetaran@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. մայիսի 31-ը՝ նշելով հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, համայնքը, կոնտակտային տվյալները, նկարի անվանումն, ինչպես նաև դպրոցի կամ ուսումնական հաստատության անունը (այն դեպքում, երբ հեղինակը դպրոցի կամ հաստատության աշակերտ է):
-Մրցույթին ընդունվում են նաև թվային տեխնոլոգիաներով ստեղծված
աշխատանքներ` համակարգչային գրաֆիկա, կոլաժ, պաստառ և այլն: Նման աշխատանքներին ներկայացվում են նույն պահանջները, ինչ վերը նշված աշխատանքներին: -Ներկայացնելով նկարը՝ մրցույթի մասնակիցը համաձայնում է մրցույթին ներկայացված աշխատանքի հրապարակային ցուցադրությանը, ինչպես նաև դրա ոչ առևտրային օգտագործմանը՝ էներգախնայողության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման և կանաչ զարգացման խթանման նպատակով: Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր նկարները կտեղադրվեն Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում: Աշխատանքների գնահատումը կիրականացվի ժյուրիի կողմից, որը մրցույթի հաղթողներին կընտրի մինչև հունիսի 7-ը: Աշխատանքների գնահատման ընթացքում հաշվի կառնվեն նկարների համապատասխանությունը մրցույթի թեմային, ստեղծագործական գաղափարը և գաղափարի ինքնատիպությունը, ինչպես նաև գեղարվեստական մակարդակը (հաշվիառնելով հեղինակի տարիքը): Մրցույթում ընթացքում լավագույն ճանաչված և առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցների աշխատանքները կներկայացվի հունիսի 11-ից մինչև 13-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում Հայաստանի համայնքների միությանը «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո հայտարարված «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով նկարչական մրցույթին
Հայաստանի կշնորհվեն մրցանակներ, որտեղ առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ, որոնք կտրամադրվեն ծրագրի կողմից Երևանում կազմակերպվելիք մրցանակաբաշխության արարողության ընթացքում:
Աշխատանքները մինչևներկայացնել մայիսի 31-ը, Գավառի համայնքապետարան՝ նշված ձևաչափերով։
|
| | |
|
|
|
|
Առաջարկվում է ապահովագրում կարկուտի և երաշտի ռիսկերից
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալվարդ Մանուկյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
13/05/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
31/05/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1485-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 12 ապրիլի 2024 թվականի N 517-Լ որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ 2024 թվականի գյուղատնտեսական տարվա համար «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրի շրջանակներում կապահովագրվի կարկուտի ռիսկից՝ սալորը, խնձորը, բալը, կեռասը, կարտոֆիլը, իսկ հացահատիկային մշակաբույսերը /ցորեն, գարի և վարսակ/ երաշտի ռիսկից:
Ապահովագրական պայմանագրերի կնքման ժամկետն ավարտվում է ս/թ մայիսի 31-ին։
Հետաքրքրվողները կարող են դիմել Գավառի համայնքապետարան։ Հասցե՝ ք․ Գավառ Գր․ Լուսավորչի 12։
|
| | |
|
|
|
Հրավիրում ենք մասնակցելու ՀՀ վարչապետի գավաթ սիրողական լողի մրցաշարի
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալվարդ Մանուկյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
07/05/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
31/07/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
2024 թվականի օգոստոսին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի՝ Սևանա լճի լողափնյա տարածքում անցկացվելու է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշար։
Մրցաշարին մասնակցել ցանկացողները հայտադիմումը (ներկայացվում է կից փաստաթղթով) կարող են լրացնել մինչև հուլիսի 30-ը։
Մանրամասները ներկայացված են կից փաստաթղթում։
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
|
Կարմիրգյուղում գործարկվելու է էլեկտրաշչակ. խուճապի չմատնվել
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալվարդ Մանուկյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
06/05/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
07/05/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Մայիսի 7-ին՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը նախատեսում է անցկացնել «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց քննարկում, ինչպես նաև «ազդարարում, տարհանում և պատսպարում թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում ժամը 13։00-14։00-ն, փորձարկման նպատակով կմիացվի էլեկտրաշչակ:
Բնակիչներին խնդրվում է խուճապի չմատնվել:
|
| | |
|
|
|
Իրազեկում՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում նպատակային ուսուցման տեղեր
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալվարդ Մանուկյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
02/05/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
17/05/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 488-Ն որոշման (հղումը` http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191727) հավելված 2-ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ (դասիչը, ուսուցման ձևը` 091201.01.7) սահմանված է 37 նպատակային ուսուցման տեղեր: Մասնավորապես Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերին կտրամադրվել է չորսական, իսկ Կոտայքի մարզին՝ մեկ տեղ: Վերոգրյալ մասնագիտությամբ 2024-2025թթ. ուսումնական տարվա առկա ուսուցմամբ անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության քննությունների նպատակային ուսուցման տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները սահմանված կարգով` https://dimord.am կայքով հայտ ներկայացնելիս պետք է պարտադիր նշեն «Նպատակային ուսուցում» կոճակը: Նպատակային տեղերում ընդունված ուսանողները սովորում են անվճար և ուսումնառության ընթացքում ստանում են կրթաթոշակ: Նպատակային տեղերում ընդունված դիմորդները պայմանագիր են կնքելու ՀՀ առողջապահության նախարարության հետ, որի համաձայն ուսումն ավարտելուց և ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ձեռք բերելուց հետո պարտավորվում են վերադառնալ մարզ, առնվազն 3 տարի ժամկետով աշխատել մարզի բժշկական կազմակերպություններում:
|
| | |
|
|
|
|
|
Հիշեցում-զգուշացում առևտրով զբաղվողներին՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների իրացման մասին
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալվարդ Մանուկյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
03/04/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
30/04/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Գավառի համայնքապետարանը հիշեցնում է, որ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների իրացումը։
Օրենքի կիրառման նկատմամբ վերահսկողությունը դրված է տեղական ինքնակառավարման մարմինների վրա և Գավառի համայնքապետարանը իրականացվող շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտումների դեպքում կիրառելու է համապատասխան տույժեր։։
|
| | |
|
|
|
Հայտարարվում է պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի վարձկալության մրցույթ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալվարդ Մանուկյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
22/03/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
15/04/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության`կից փաստաթղթում ներկայացված կադաստրային ծածկագրերով վարելահողերը, խոտհարքները և արոտավայրերը վարձակալությամբ տրամադրելու նպատակով Գավառի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ, որը տեղի կունենա 2024թ. Ապրիլի 19-ին ժամը 11:00-ին, Գավառի համայնքապետարանի նիստերի դահլիճում:
Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: Արոտավայրերի և խոտհարքների համար հայտ ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է ներակայացնել նաև անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանք: Մրցույթի մասնակցության վճարը յուրաքանչյուր լոտի համար կազմում է 2000 դրամ: Մրցույթի մասնակիցները մրցույթի օրը վճարում են նախավճար, որը կազմում է մեկնարկային գնի 5 տոկոսը:
Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ: Տեղեկությունների համար դիմել մրցութային հանձնաժողովին ցանկացած աշխատանքային օր՝ ժամը 9-00-ից 18-00-ն, հեռ. 0264-2-34-27: Հասցեն` Գր. Լուսավորչի 12
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
Հրավիրում ենք Լանջաղբյուրի ջրամբարի մոտեցնող ջրանցքի» վերականգնման աշխատանքների վերաբերյալ հանրային լսման
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալվարդ Մանուկյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
18/03/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
15/04/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Լանջաղբյուր բնակավայրի հարգելի բնակիչներ,
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով, սույն թվականի մարտի 27-ին, ժամը 14։00-ին, Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լանջաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ Լանջաղբյուր բնակավայր, Խ. Աբովյան փող. 8) տեղի կունենան «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի» շրջանակներում իրականացվող «Լանջաղբյուրի №1 ջրամբարի մոտեցնող ջրանցքի» վերականգնման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլի հանրային ծանուցում և քննարկումներ):
Նախագծային փաստաթղթերին և բնապահպանական նախնական գնահատման հայտին կարելի է ծանոթանալ «ՀԳՇՆ» ՍՊԸ-ում (հասցե՝ Երևան, Կիևյան 16. էլ.փոստ՝ hgsnvh@gmail.com. հեռ.` 010274306):
Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն։
|
| | |
|
|
|
Մասնակցային բյուջետային գործընթացի շրջանակներում մասնակցեք համայնքի զարգացմանը
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալվարդ Մանուկյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
18/03/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
15/04/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Գավառ համայնքի հարգելի՛ բնակիչներ.
Գավառի համայնքապետարանը իրականացնում է մասնակցային բյուջետավորման գործընթաց, որը հնարավորություն է ընձեռում առաջարկված ծրագրերի միջոցով համայնքապետարանի հետ համատեղ բարեկարգել Գավառ քաղաքն ու գյուղական բնակավայրերը։
Առաջարկ-նախագծերը կարող եք ներկայացնել մինչև 2024թ. Ապրիլի 15-ը ներառյալ:
Շտապե՛ք մասնակցել համայնքի կյանքը առավել հարամարվետ ու գրավիչ դարձնելու համատեղ ծրագրին:
|
| | |
|
|
|
Գործարկվելու է էլեկտրաշչակ. խուճապի չմատնվել
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ալվարդ Մանուկյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
11/03/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
12/03/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը մարտի 12-ին, Գավառ համայնքի Ծաղկաշեն բնակավայրում իրականացնելու է ուսումնավարժանք, որի ընթացքում՝ ժամը 13։00-14։00-ն, կմիացվի էլեկտրաշչակ:
Բնակիչներին խնդրվում է խուճապի չմատնվել:
|
| | |
|
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |