Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
07.05.24 Մայիսի 13-ին տեղի կունենա Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը

Մայիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Գավառի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի չորրորդ նիստը:

Մանրամասները տես «Հայտարարություններ» բաժնում։

06.05.24 Կարմիրգյուղում գործարկվելու է էլեկտրաշչակ. խուճապի չմատնվել։
Մայիսի 7-ին՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը նախատեսում է անցկացնել «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց քննարկում, ինչպես նաև «ազդարարում, տարհանում և պատսպարում թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում ժամը 13։00-14։00-ն, փորձարկման նպատակով կմիացվի էլեկտրաշչակ:
Բնակիչներին խնդրվում է խուճապի չմատնվել:
02.05.24 Վերանորոգվում է Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի թիվ 18 բազմաբնակարան շենքը
Ավարտական փուլում է Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի թիվ 18 բազմաբնակարան շենքի վերանորոգումը։
Փոխվել են շենքի 2 մուտքերի դռները, լուսամուտները, կատարվել են արտաքին հարդարման աշխատանքներ։
Դրանք իրականացնում է ԳԱԳԱՐԻՆ ՇԻՆ» ՍՊԸ-ն։
Աշխատանքների իրականացման համար Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեից հատկացվել էր 4 միլիոն 476 հազար ՀՀ դրամ։
29.04.24 100-ամյա Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է Գուրգեն Մարտիրոսյանի անվանական հուշամեդալով
Ծննդյան 100 ամյակի առիթով Գավառ քաղաքի բնայիչ, Աստղիկ Ղևոնդի Բաբայանը Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի համապատասխան որոշմամբ պարգևատրվել է արծաթյա անվանական հուշամեդալով։
Աստղիկ Բաբայանը 1944 թվականին աշխատել է Նոր Բայազետի ՔԿԱԳ-ի (загс) վարիչ։
1953 թվականից շուրջ 35 տարի աշխատել է Նոր Բայազետի մանկապարտեզի վարիչ:
Այնուհետև քաղաքի Գիշերօթիկ դպրոցում աշխատել է որպես մանկավարժ:
Արժանացել է «Աշխատանքի վետերան» կոչմանը և բազմաթիվ այլ խրախուսանքների:
Աստղիկ Բաբայանը Մեծ հայրենականի ժամանակ թիկունքին ցուցաբերած ծառայությունների համար ստացել է մեդալներ:
Ունի չորս զավակ, 10 թոռ, 13 ծոռ և 3 կոռ:
27.04.24 ՀՀ վարչապետը «Քաղաքացու օրվա» առիթով Գավառում էր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով այցելել էր 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառ:Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում վարչապետն հանդես է եկել «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ:Միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզի 14-35 տարեկան երիտասարդները, կրթական հաստատությունների ներկայացուցիչները։Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված հարցերին:Միջոցառումը շարունակվել է Գավառի կենտրոնական հրապարակում, որտեղ տաղավարային ցուցադրություններով ներկայացել են Գեղարքունիքի մարզի 5 համայնքները, Գավառ համայնքի երիտասարդ ձեռներեցները, զբոսաշրջային ծառայություններ մատուցող, սննդի ... Մանրամասն
26.04.24 Գավառ համայնքում իրականացվում են ոչ ասֆալտապատ փողոցների հարթեցման և հողալցման աշխատանքներ։
Գավառ համայնքում իրականացվում են ոչ ասֆալտապատ փողոցների հարթեցման և հողալցման աշխատանքներ։
Աշխատանքների նախաձեռնությունը և ֆինանսավորումը Գավառի համայնքապետարանինն է։
Կազմակերպիչը «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» հիմնարկն է։
Փողոցների հարթեցում իրականացվելու է Գավառ քաղաքում և 11 բնակավայրերում։
Հարթեցումները կատարվում է համայնքի կողմից վերջերս ձեռք բերված ավտոգրեյդերով։
Աշխատանքները ընթացքի մեջ են։
24.04.24 Եղեռնի զոհերի հիշատակին
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առթիվ Գավառ քաղաքում տեղի ունեցավ ծաղկեդրում՝ զոհերի հիշատակն հավերժացնող հուշաքարին,
Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց սրբադասված զոհերի բարեխոսության կարգ, մոմավառություն։
Հիշատակի արարողություններին մասնակցեցին մարզային ու համայնքային իշխանությունների, մարզային ուհամայնքային ենթակայության կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ, բնակիչներ։
23.04.24 Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Վերջին օրերին Գավառ համայնքում մեկնարկել և ընթացքի մեջ են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները։ Դրանք իրականացվում են Գավառ քաղաքի և 11 բնակավայրերի ասֆալտապատ փողոցներում։ Նորոգվող փողոցների մակերեսը կազմաում է 3 հազար քմ։Փողոցների վնասված հատվածներում նախ կատարվում է վնասված հատվածի քանդում, այդ զանգվածը հեռացվում է տարածքից, որից հետո իրականացվում է ձյութապատումն ու  ասֆալտով հարթեցումը։Աշխատանքներն իրականացնում է «Քյավառ Սերվիս» ՍՊԸ-ն։ Պատվիրատուն՝ Գավառի համայնքապետարանն է։ Այս նպատակով Գավառ 2024 թվականի բյուջեից հատկացվել է 19մլն 254 հազար դրամ։Այս պահին աշխատանքներն ընթանում են Գավառ քաղաքում և հարակից բնակավայրերում։Շինարարների տեղեկացմամբ, եթե եղանակային պայմանները ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner